Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է «Գլանա» ՍՊԸ-ն («Գլանա», «մենք») հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում անձնական տվյալները, երբ դուք օգտվում եք glana.am, app.glana.am (Glana Restaurants) և tickets.glana.am (Glana Tickets) կայքերից/հարթակներից։
Մենք իրականացնում ենք անձնական տվյալների մշակում Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և, կիրառելիության դեպքում, ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին համապատասխան:
1. Մեր մասին
«Գլանա» ՍՊԸ, գրանցված է Հայաստանի Հանրապետությունում հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Բայրոնի փողոց, շենք 1/1, բնակարան 12, փոստային ինդեքս՝ 0009:
Տվյալների գաղտնիությանը վերաբերող բոլոր հարցերի համար՝ legal@glana.am:legal@glana.am հասցեով։
2. Մեր դերը
- Glana Tickets-ի հաշիվների, տոմսերի գնումների և դեմո/գործընկերային հարցումների դեպքում Glana-ն հանդես է գալիս որպես անձնական տվյալների մշակման պատասխանատու (վերահսկող) (data controller)։
- Glana Restaurants-ի միջոցով կատարվող հյուրերի վճարումների դեպքում Glana-ն մշակում է վճարման հետ կապված տվյալները՝ որպես վճարումների ընդունող և հարթակի օպերատոր, մինչդեռ հաշվի բովանդակությունն ու պատվերի տվյալները ստացվում են ռեստորանի POS համակարգից, որի համար պատասխանատվություն է կրում համապատասխան ռեստորանը։
3. Ինչ տվյալներ ենք մենք հավաքում
Glana Restaurants (app.glana.am) — հյուրեր
- Ձեր սեղանի հաշվի և պատվերի տվյալները (պատվիրված ապրանքները, գումարները), որոնք ստացվում են ռեստորանի POS համակարգից։
- Գործարքի տվյալներ՝ գումար, արժույթ, վճարման եղանակի տեսակ, վճարման կարգավիճակ, գործարքի ամսաթիվը և ժամը, սեղանի նույնացուցիչ։
- Ծածկանունով (pseudonymous) նույնացուցիչ (cookie-ում պահպանվող ստորագրված UUID), որը ստեղծվում և օգտագործվում է Glana-ի կողմից՝ խարդախության կանխարգելման, վճարման սեսիայի ամբողջականության ապահովման և հարթակի համախմբված վիճակագրական վերլուծության նպատակով։
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկչի տեսակ, սարքի տեսակ, լեզվի նախընտրություն։
- Ըստ ցանկության՝ վճարումից հետո Ձեր կողմից ներկայացված գնահատականը և կարծիքը։
Ռեստորաններում վճարումներ կատարելու համար գրանցում չի պահանջվում, և մենք չենք հավաքում Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը։
Glana Tickets (tickets.glana.am) — գնորդներ
- Հաշվի տվյալներ՝ հեռախոսահամար և/կամ էլեկտրոնային փոստի հասցե (հաստատված մեկանգամյա հաստատման կոդի միջոցով)։
- Գնումների տվյալներ՝ ձեռք բերված տոմսերը, վճարման գումարները, վճարման կարգավիճակը, գործարքների ամսաթիվը և ժամը։
- Տոմսի QR կոդի նույնականացման տվյալներ և մուտքի վավերացման վերաբերյալ գրառումներ։
- Վերավաճառքի հարթակում հրապարակված առաջարկները և իրականացված գործարքները։
- Մարքեթինգային աղբյուրի նույնականացման տվյալներ (UTM պարամետրեր՝ այն հղումից, որի միջոցով Դուք մուտք եք գործել հարթակ)։
- Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկչի տեսակ, սարքի տեսակ, լեզվի նախընտրություն։
Ռեստորանային գործընկերներ և միջոցառումների կազմակերպիչներ
- Դեմո տարբերակի կամ գործընկերության վերաբերյալ հարցման ձևերի միջոցով տրամադրված կոնտակտային տվյալներ՝ անուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, կազմակերպության անվանում, POS համակարգի տեսակ։
- Կառավարման վահանակի (Dashboard) հաշվի նույնականացման տվյալներ (գաղտնաբառերը պահպանվում են բացառապես հեշավորված (hashed) տեսքով)։
- Հաշվարկների և վճարումների փոխանցման վերաբերյալ գրառումներ։
Վճարային քարտերի տվյալներ
Մենք չենք հավաքում, պահպանում կամ հասանելիություն չունենք վճարային քարտի ամբողջական համարներին (PAN), CVV անվտանգության կոդերին կամ այլ սկզբնական (raw) վճարային նույնականացման տվյալներին։ Քարտային բոլոր տվյալները մուտքագրվում են անմիջապես «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հոսթավորված (hosted) վճարային ենթակառուցվածքում և մշակվում են պարտադիր 3-D Secure նույնականացման միջոցով։ Apple Pay և Google Pay գործարքների դեպքում օգտագործվում են համապատասխան թվային դրամապանակի (wallet) մատակարարի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող տոկենացված (tokenised) նույնականացման տվյալներ։
4. Նպատակները և իրավական հիմքերը
| Նպատակ | Իրավական հիմք |
|---|---|
| Վճարումների մշակում և ՀԴՄ կտրոնների տրամադրման ապահովում | Պայմանագրի կատարում, իրավական պարտավորություն (ՀՀ հարկային օրենսդրություն) |
| Տոմսերի հաշիվների կառավարում, տոմսերի տրամադրում և մուտքի իրավունքի վավերացում | Պայմանագրի կատարում |
| Վճարների վերադարձի, փոխհաշվարկների, վեճերի և chargeback-ների վարում | Պայմանագրի կատարում, իրավական պարտավորություն |
| Խարդախության կանխարգելում և հարթակի անվտանգության ապահովում | Օրինական շահ |
| Համախմբված, ոչ մարքեթինգային հարթակի վերլուծություն (միայն Glana-ի կողմից հավաքագրված տվյալների հիման վրա) | Օրինական շահ |
| Դեմո տարբերակի և գործընկերության վերաբերյալ հարցումների մշակում | Պայմանագրի կնքմանը նախորդող գործողություններ |
| Գործարքային էլեկտրոնային հաղորդագրությունների ուղարկում (հաստատումներ, կտրոններ, մեկանգամյա հաստատման կոդեր) | Պայմանագրի կատարում |
Մենք չենք օգտագործում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմի գովազդային նպատակներով և չենք վաճառում անձնական տվյալները։
5. Որտեղ են մշակվում և պահպանվում Ձեր տվյալները
Մեր հարթակը գործարկվում է Vercel-ի ենթակառուցվածքում, իսկ տվյալների բազաները տեղակայված են Neon (PostgreSQL) հարթակում, որը գտնվում է Ֆրանկֆուրտում, Գերմանիա (Եվրոպական միություն)։ Հավելվածի գործառույթները կատարվում են Եվրոպական միությունում։ Glana Restaurants պրոդուկտի մի մասի համար տվյալների որոշ մշակումներ կարող են ժամանակավորապես իրականացվել Միացյալ Նահանգներում տեղակայված ենթակառուցվածքում՝ մինչև մեր Եվրոպական միության (EU) տարածաշրջան տեղափոխման (migration) գործընթացի ավարտը, որից հետո անձնական տվյալների ամբողջ մշակումն ու պահպանումը կիրականացվեն բացառապես Եվրոպական միությունում։
Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպական միություն անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ համարժեք պաշտպանության մակարդակ ապահովող իրավազորությամբ։
6. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց
| Տվյալների ստացող | Նպատակ |
|---|---|
| «Ամերիաբանկ» ՓԲԸ | Վճարումների էքվայրինգ (acquiring) և մշակում (VPOS), 3-D Secure նույնականացում, վճարների վերադարձ և chargeback-ների մշակում |
| Apple Inc. / Google LLC | Apple Pay / Google Pay թվային դրամապանակների տոկենացում (tokenisation)՝ նախաձեռնված Ձեր սարքի կողմից |
| Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հարկային ֆիսկալիզացիայի ծառայություններ մատուցողներ | Պարտադիր Է-ՀԴՄ հարկային կտրոնների գեներացում |
| Vercel Inc. / Neon Inc. | Հարթակի տեղակայման և տվյալների բազայի ենթակառուցվածք (ԵՄ տարածաշրջան) |
| Resend | Գործարքային էլեկտրոնային նամակների ուղարկում (հաստատումներ, կտրոններ, մեկանգամյա հաստատման կոդեր) |
| Restaurants / event organizers | Ռեստորանին կամ միջոցառմանը վերաբերող գործարքների գրառումներ (առանց վճարային նույնականացման տվյալների) |
Անձնական տվյալների մշակման մեջ ներգրավված բոլոր մշակողները գործում են տվյալների մշակման պայմանագրերի հիման վրա և անձնական տվյալները մշակում են բացառապես մեր հանձնարարականներին համապատասխան։ Մենք կարող ենք նաև բացահայտել անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ իրավասու պետական մարմնի պահանջով։
7. Պահպանման ժամկետները
- Գործարքների և հարկային հաշվառման գրառումներ՝ պահպանվում են ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում։
- Տոմսային հաշվի տվյալներ՝ պահպանվում են հաշվի գործողության ընթացքում և ջնջվում են օգտատիրոջ կողմից ներկայացված ու հաստատված պահանջի հիման վրա՝ օրենքով սահմանված տվյալների պահպանման պարտադիր ժամկետների պահպանմամբ։
- Հյուրերի կողմից ներկայացված գնահատականներ և կարծիքները՝ պահպանվում են մինչև 12 ամիս։
- Դեմո տարբերակի կամ գործընկերության վերաբերյալ հարցումներ՝ պահպանվում են մինչև 12 ամիս, եթե գործընկերային հարաբերություններ չեն ձևավորվում։
- Տեխնիկական գրառումներ (logs)՝ պահպանվում են մինչև 12 ամիս։
8. Ձեր իրավունքները
Գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում Դուք ունեք հետևյալ իրավունքները՝
- ծանոթանալ մեր կողմից Ձեր վերաբերյալ մշակվող անձնական տվյալներին.
- պահանջել ուղղել ոչ ճշգրիտ անձնական տվյալները.
- պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները՝ օրենքով սահմանված պահպանման պարտավորությունների հաշվառմամբ.
- առարկել անձնական տվյալների մշակման դեմ կամ պահանջել սահմանափակել դրանց մշակումը.
- ստանալ Ձեր անձնական տվյալները փոխանցելի ձևաչափով՝ տեխնիկական հնարավորության առկայության դեպքում.
- ներկայացնել բողոք Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին կամ Ձեր բնակության վայրի իրավասու վերահսկող մարմնին։
Վերոնշյալ իրավունքներից որևէ մեկն իրականացնելու համար կարող եք մեզ դիմել legal@glana.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Մենք կպատասխանենք Ձեր դիմումին 30 օրվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում, նախքան դիմումը բավարարելը, կարող ենք պահանջել հաստատել Ձեր ինքնությունը։
9. Cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ
Մենք օգտագործում ենք միայն մեր կողմից կիրառվող (first-party) այն Cookie-ները, որոնք անհրաժեշտ են հարթակի աշխատանքի կամ դրա գործառույթների ապահովման համար։ Մենք չենք օգտագործում երրորդ կողմի գովազդային կամ վերլուծական Cookie-ներ։ Cookie-ների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ներառյալ յուրաքանչյուր պրոդուկտի համար նախատեսված Cookie-ների ամբողջական ցանկը, ներկայացված է մեր Cookie Policy։ Եթե հետագայում ներդնենք որևէ տեխնոլոգիա, որի կիրառման համար պահանջվում է Ձեր համաձայնությունը (օրինակ՝ վերլուծական կամ գովազդային թեգեր (tags) կամ սարքի նույնականացման (device fingerprinting) տեխնոլոգիաներ), մինչև դրանց ակտիվացումը կստանանք Ձեր համաձայնությունը՝ համապատասխան համաձայնության ծանուցման (consent banner) միջոցով։
10. Անձնական տվյալների անվտանգությունը
Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, ներառյալ՝ փոխանցման ընթացքում TLS կոդավորումը, կոդավորված պահպանումը, httpOnly նույնականացման Cookie-ները, CSRF պաշտպանությունը, մուտքի վերահսկման մեխանիզմները, հեշավորված (hashed) գաղտնաբառերը և գործարքների ավտոմատ համադրումը (reconciliation)։ Այնուամենայնիվ, համացանցով տվյալների փոխանցման որևէ եղանակ բացարձակապես անվտանգ չէ։ Մենք կիրառում ենք առևտրային տեսանկյունից ողջամիտ անվտանգության միջոցներ և շարունակաբար կատարելագործում դրանք։
11. Երեխաներ
Հարթակը նախատեսված չէ երեխաների համար։ Տոմսերի գնման համար պահանջվում է հաստատված (վավերացված) հաշիվ, իսկ կոնկրետ միջոցառումների համար տարիքային սահմանափակումները սահմանվում և կիրառվում են կազմակերպչի կողմից։
12. Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Ընթացիկ տարբերակն ուժի մեջ մտնելու ամսաթվի հետ միասին միշտ հասանելի է այս էջում։ Glana Tickets-ի հաշիվ ունեցող օգտատերերին ազդող էական փոփոխությունների մասին կծանուցվի էլեկտրոնային փոստի կամ համակարգի ներսում տեղադրված ծանուցման միջոցով։
13. Կապ / Contact Us
«Գլանա» ՍՊԸ
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0009, Կենտրոն վարչական շրջան, Բայրոնի փողոց, շենք 1/1, բնակարան 12
Email: legal@glana.am